Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ
27.06.2019 | 23:27

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարին, որ ավարտում է պաշտոնավարումը մեր երկրում:
Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը և Հնդկաստանը ունեն բազմադարյա բարեկամական հարաբերություններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմությունը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայություններով: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսևորվող ուշադրության, Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերվող զորակցության համար: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են և հետագա զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում եռամյա ծառայության իր տպավորությունները:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ