Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ինչ բարդույթ ունի Ռուստամ Բադասյանը

Ինչ բարդույթ ունի Ռուստամ Բադասյանը
28.06.2019 | 12:09

«Հրապարակը» գրում է. «Արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց առաջ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրա հետ կապված ուշագրավ պատմություններ են պատմում ՊԵԿ-ում։ Օրինակ՝ ասում են, որ երիտասարդ, բայց ամբիցիոզ պաշտոնյան բարդույթ ունի իրենից տարիքով մեծ ու փորձառու գործընկերների հետ աշխատելու հարցում։ Դրա համար էլ, երբ նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ, որոշել է ազատվել տարիքով իրենից մեծերից, բայց՝ ընտրողաբար։ Օրինակ՝ պաշտոնից ազատել է Սամվել Սինանյանին, որը ՊԵԿ հետաքննության վարչության պետն էր, պատճառաբանելով, թե իրենից մեծերի հետ չի կարող աշխատել։ Փոխարենը պահել է Երևանի օպերբաժնի պետ Արթուր Սահակյանին, որը թեև իրենից տարիքով մեծ է, բայց ընկերոջ հայրն է։ «Չէ, սուտ ա, նման բան չկա։ Բազմաթիվ տարիքով մարդիկ մինչև հիմա աշխատում են»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը՝ չբացառելով, որ տեսականորեն կարող է իր ընկերներից մեկի հայրն աշխատել ՊԵԿ համակարգում, բայց իր օրոք որևէ նման մարդ պաշտոնի չի նշանակվել։ Չհերքեց նաև, որ իր օրոք ազատվողներ եղել են»։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ