Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՊԵԿ բաժինների պետերը դատի են տալիս ՊԵԿ նախագահին

ՊԵԿ բաժինների պետերը դատի են տալիս ՊԵԿ նախագահին
29.06.2019 | 12:04

«Ժամանակը» գրում է. «ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորները դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Մեկ այլ հայցադիմումով պահանջվում է վճարել չվճարված աշխատավարձը։


Այստեղ թերևս իր ազդեցությունն ունի մամուլի կողմից լուսաբանումը, որ ՊԵԿ պաշտոնյաների զավակներն ամիսների ընթացքում պաշտոններ են ստանում, իսկ «կռիշ» չունեցողներն՝ անտեսվում։ «Կռիշ» չունեցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայքարել իրավական հարթությունում»:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ