Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1400 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1400 փախստական
29.06.2019 | 12:07

Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից տեղեկացնում են. «Անցած օրում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1398 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 402 մարդ (120 կին, 205 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 996 մարդ (299 կին, 508 երեխա)»:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ