Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽԽՎ-ում աջակցության համար

Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽԽՎ-ում աջակցության համար
29.06.2019 | 12:12

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը հայ-ռուսական համագործակցության համատեքստում:


«Առանձնապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որն աջակցել է Ռուսաստանին ԵԽԽՎ-ում», - ասել է Վորոբյովը: Նա կարևորել է նաև խորհրդարանականների կապերը հասարակական գործիչների և կառույցների հետ, որոնց գործունեությունն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ