Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շարմազանով. Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին

Շարմազանով. Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին
30.06.2019 | 10:19

Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը եւ մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…


•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:
•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանեց:
•Սիրո եւ համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:
•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:
•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:
•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:
•Ներդրումներ պետք է լինեն, չկան:
•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:
•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:
•ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:
Հ.Գ.
Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ