Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը բացահայտել է Կիմ Չեն Ինի հետ պայմանավորվածությունը

Թրամփը բացահայտել է Կիմ Չեն Ինի հետ պայմանավորվածությունը
01.07.2019 | 00:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, երկկողմ հանդիպման արդյունքներով, իրենք պայմանավորվել են նախապատրաստել բանակցող թիմերը՝ հաղորդում է ВВС News-ը: Թրամփի խոսքով՝ բանակցողների թիմը կհանդիպի 2-3 շաբաթում: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը չի ծրագրում արագացնել դեպքերը ապամիջուկայնացման հարցով երկխոսությունում: Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել է Վաշինգտոն:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ