Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Sea Breeze 2019 զորավարժությունները Ուկրաինայում

Sea Breeze 2019 զորավարժությունները Ուկրաինայում
01.07.2019 | 22:28

Ուկրաինայում սկսվել են ամենամյա Sea Breeze միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են 19 պետությունների` այդ թվում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի բանակային ստորաբաժանումները: Զորավարժություններում 3000 զինծառայող է ներգրավված, 30 ռազմանավ և 20 ռազմական օդանավ: Զորավարժությունների սցենարի համաձայն պայմանական հակառակորդը փորձում է արգելափակել Դանուբի գետաբերանը, որինհակազդում են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զորախմբերը: Զորավարժություններին մասնակցող ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հայտարարության համաձայն Sea Breeze 2019-ի գլխավոր նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ