Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավիթ Անանյան. Գյումրիում ավտոմաքսատունը ստեղծվելու է գրանտային միջոցների հաշվին

Դավիթ Անանյան. Գյումրիում ավտոմաքսատունը ստեղծվելու է գրանտային միջոցների հաշվին
01.07.2019 | 22:59

Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին:


«Իսկ ո՞վ է ասել, որ հանձնարարականը չի կատարվում: Վարչապետը ԱԺ-ում ասել է, որ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը իրականացնելու է ընդգրկուն գործարքներ: Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի, վայրն ընտրվել է: «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 19-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- նշեց Անանյանը: ՊԵԿ նախագահը նկատեց, որ ներկայումս ավտոմաքսատան հերթերը կառավարվում են, բայց մեքենաների ծավալները մեծանում են:

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ