Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հուլիսի 2-ին՝ Արևի ամբողջական խավարում

Հուլիսի 2-ին՝ Արևի ամբողջական խավարում
02.07.2019 | 12:47

Հուլիսի 2-ին Արևի ամբողջական խավարում կլինի, որ կտեսնեն Խաղաղ օվկիանոսի հարավային և Հարավային Ամերիկայի հատվածներում: Խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի, Արգենտինայի բնակիչները, Հարավային Ամերիկայի մյուս հատվածներում խավարումը մասնակի կլինի: Արևի ամբողջական խավարումն առաջինը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում, Օենո կղզում երևույթը կտևի 2 րոպե 53 վայրկյան: Զատկի կղզու բնակիչների համար խավարումը տեսանելի կլինի 80%-ով: Արևի ամբողջական խավարման ամենաերկար տևողությունը կկազմի 4 րոպե 32 վայրկյան՝ Գալապագոսյան կղզիախմբի Իզաբելա կղզուց 2600 կմ դեպի հարավ-արևմուտք՝ ամայի բաց ջրային տեղանքի վերևում և, ըստ ամենայնի, որևէ ականատես չի ունենա:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ