Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Փաշինյանի «մարդը» Արցախի նախագահի ընտրություններում

Փաշինյանի «մարդը» Արցախի նախագահի ընտրություններում
02.07.2019 | 12:52

«Ժամանակը» գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության ՊՆ նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը: Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին եւ նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ եւ տեղի չի տա խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքներին»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ