Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալիևները հեռախոսազրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ

Ալիևները հեռախոսազրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ
02.07.2019 | 22:32

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ: Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան շնորհավորել են Բելառուսի նախագահին հուլիսի 3-ին նշվող Անկախության օրվա և Եվրոպական 2-րդ խաղերի հաջող անցկացման կապակցությամբ։ «Քննարկվել է նաև սպասվող երկկողմ շփումների ժամանակացույցը, և առհասարակ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցը»,-ասված է Բելառուսի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ