Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գործնականում «սուրբ» սկզբունքները խախտվում են համատարած

Գործնականում «սուրբ» սկզբունքները խախտվում են համատարած
02.07.2019 | 22:35

«Հրապարակը» գրել է. «Երեկ, դատախազության տոնի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևոր պնդումներ է արել՝ խոսելով արդարության և արդարադատության մասին։ Նա ասել է, որ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն է, որը նաև դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է արմատավորվել, մինչդեռ այդ արտահայտությունը «պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին»: Իմաստը, եթե ավելի կարճ ներկայացնենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ մեկը չպետք է անպատիժ մնալու արտոնություն ունենա մեզանում։ Իմաստուն խոսքեր, որոնց առարկելն անհնարին է։ Սակայն, ցավոք, այս խոսքերն ու իրականությունը շատ տարբեր են, և գործնականում այդ սուրբ սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից։


Ինչ արդարության, անկախ դատական ու դատախազական համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ էմոցիոնալ պոռթկումի պահին նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է․ «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող ա չանի»։ Այս մի հատիկ նախադասությունը ջուրն է գցում օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, անգամ իր իսկ հայտարարությամբ՝ «մարիոնետային դատարան» չունենալու մասին հավաստիացումները։ Նույնիսկ ենթագիտակցական մակարդակով, անգամ որպես վրիպում, խոսքի սայթաքում՝ նման նախադասություն չպետք է հնչեր։ Այն մատնում է հեղինակի մտածողությունը և տեղ չի թողնում ենթադրելու, որ իշխանությունը չի միջամտում դատարանների աշխատանքին»:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ