Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալավերդիում լուրջ բունտ է հասունանում

Ալավերդիում լուրջ բունտ է հասունանում
03.07.2019 | 20:18

«Փաստը» գրում է. «Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից: Խնդրի մասին «Փաստը» նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում և հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, և առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում: ԲՆակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին և երկաթգիծը»:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ