Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռաշիդ Նուրգալիև. «ՆԱՏՕ-ն «գունավոր հեղափոխություններ» հրահրելով պայմաններ է ստեղծում Արևմուտքից վերահսկվող վարչակարգերին իշխանության բերելու համար»

Ռաշիդ Նուրգալիև. «ՆԱՏՕ-ն «գունավոր հեղափոխություններ» հրահրելով պայմաններ է ստեղծում Արևմուտքից վերահսկվող վարչակարգերին իշխանության բերելու համար»
03.07.2019 | 20:24

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևն անցած շաբաթ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումից հետո հարզազրույց է տվել «Российская газета» թերթին՝ ասելով ինչ է քննարկվել Բիշքեկում՝ փակ դռների հետևում: Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի վրա հենվող եվրոպական այլ երկրներ շարունակում են լարվածություն հրահրել աշխարհում՝ դա միջազգային իրավունք անվանելով: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նպատակն է պառակտություն սերմանել Ռուսաստանի և իր դաշնակիցների միջև:
Հարցին, թե ինչպես կպատասխանի ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի և այդ երկրի մոտ դաշնակիցների սահմաններին սեփական ներկայությունն ընդլայնելու փաստին, և հնարավոր է համագործակցություն ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև, պաշտոնյան պատասխանել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի խմբակցությունների հետ արդյունավետ փոխգործակցության գնալուն: Որպես ընդհանուր քննարկման թեմա՝ նա նշել է ահաբեկչական սպառնալիքների մակարդակը, ապօրինի ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարը:

«Ընդ որում՝ ինչպես էլ հարաբերությունները զարգանան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ի հետ հակասությունները սկզբունքային են: Մեզ համար գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմաններ են նախապատրաստում ՀԱՊԿ առանձին երկրնրում Արևմուտքի կողմից վերահսկվող վարչակարգերին իշխանության բերելու համար, այդ թվում՝ գունավոր հեղափոխություններ հրահրելու միջոցով»,- ասել է Նուրգալիևը: Նա ընդգծել է, որ երրորդ երկրների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միշտ հակառուսական բաղադրիչ ունի, ինչը գործնականում բազմիցս հաստատվել է:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ