Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում

Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում
03.07.2019 | 20:33

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր քննիչներին անկախ և ինքնուրույն է պահում, ինչն էլ դուր չի գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և նա չի կարողանում քննիչների նկատմամբ որևէ կոշտ քայլ ձեռնարկել: Իրավիճակից դուրս գալու համար ՀՀ գլխավոր դատախազը որոշել է այլ տիրույթում պայքար տանել և օրենքով հասնել քննիչների հանդեպ առավելության: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել և դատախազի միջնորդագրի հիման վրա քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր: Կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է միայն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին, և շատ դեպքերում դատախազության կողմից միջնորդությունները պարտադիր կատարման հիմք չէին հանդիսանում: «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար՝ կիսում է նա քննիչների կարծիքը, որ դատախազներն ամեն ինչ անում են քննիչներին իրենց ենթարկելու համար:

«Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա. միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի»,- ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը: Սա նշանակում է, որ գլխավոր դատախազի առաջարկը ընդունելի չէ Քննչական կոմիտեի համար: Հետաքրքիր է՝ ինչով կավարտվի միջգերատեսչական «բազմադարյա» հակամարտությունը»:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ