Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարդն անասունից տարբերվում է խղճով ու հիշողությամբ

Մարդն անասունից տարբերվում է խղճով ու հիշողությամբ
03.07.2019 | 20:34

«Հրապարակը» գրում է. «Որ մարդկային խիղճը քաղաքական հաշվարկներում չի գործում, պարզ է։ Որ Մանվել Գրիգորյանը հակասական կերպար է՝ պարզից էլ պարզ։ Մի կողմից՝ մարտական գեներալ, Արցախյան ազատամարտում բացառիկ դերակատար, մյուս կողմից՝ խաղաղ շրջանում բռնության մարմնավորում։


Բայց մեկ տարի ծայրահեղ հիվանդ մարդուն պահել բանտում, դատը չավարտել քաղաքական հաշվարկով՝ ոչ միայն անմարդկային է, այլև՝ իշխանության հիվանդության ախտորոշում։ Նայեք լուսանկարին։ Նայեք ջահել ոստիկաններին։ Նրանք էլ են մեղք։ Մարդն անասունից տարբերվում է խղճով ու հիշողությամբ»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ