Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Ցանկանում եք ՌԴ կազմո՞ւմ լինել, ես՝ ոչ

Ալեքսանդր Լուկաշենկո. Ցանկանում եք ՌԴ կազմո՞ւմ լինել, ես՝ ոչ
04.07.2019 | 00:47

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է բանակում ծառայության մասին օրենքում փոփոխությունների առաջարկը, որը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում: Դիմելով փոփոխությունների քննադատներին՝ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում անձամբ իրենց հայրենիքը պաշտպանել, երկու տարբերակ ունեն՝ կամ օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից, կամ Ռուսաստանից: Լուկաշենկոն ընդգծել է, որ անձամբ ինքը չէր ցանկանա օգնության համար ՆԱՏՕ-ին դիմել:Մինչդեռ իրադարձությունների զարգացման մյուս հավանական տարբերակն այն է, որ Բելառուսը ներառվի ՌԴ կազմում:

«Մենք կարող ենք խնդրել, որ նրանք մեզ պաշտպանեն՝ միջուկային անձրևանոց, գերձայնային զենք և այլն: Մենք կարող ենք խնդրել և համաձայնության գալ: Դուք ցանկանո՞ւմ եք ներառվել Ռուսաստանի կազմում, որպեսզի մեզ պաշտպանի: Ոչ, ես էլ չեմ ցանկանում»,-ասել է նախագահը: Լուկաշենկոն հիշեցրել է երրորդ տարբերակի մասին՝ կոչ անելով բելառուսներին ինքնուրույն պաշտպանել իրենց հայրենիքը: «Դասեր պետք է քաղել բոլոր իրադարձություններից, որպեսզի հնարավոր լինի դիմանալ, դառնալ իսկապես ինքնիշխան ու անկախ պետություն»,-եզրափակել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ