Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

61% vs 52%. Արմեն Սարգսյանն առաջին անգամ անձնական վարկանիշով գերազանցել է Նիկոլ Փաշինյանին

61% vs 52%. Արմեն Սարգսյանն առաջին անգամ անձնական վարկանիշով գերազանցել է Նիկոլ Փաշինյանին
04.07.2019 | 13:11

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները և տրամադրել պետական գերատեսչությունների, որ դեռևս չեն հրապարակել:

Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, ԼՀԿ-ինը՝ 5,8, ՀՀԿ-ինը՝ 5.1, ՀՅԴ-ինը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է: «Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ