Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պլագիատի հարցը «կդրվի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին

Պլագիատի հարցը «կդրվի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին
04.07.2019 | 13:15

«Փաստը» գրում է. «Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»: «Փաստի» հավաստի տեղեկություններով, օրերս բարձրագույն որակավորման կոմիտեին են ներկայացվել փաստեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում» դոկտորական ատենախոսության մեջ ընդհանուր առմամբ մոտ 60 էջ «copy-paste»-ի վերաբերյալ: Թե ինչ ընթացք է տրվել ԲՈԿ-ում, առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, նույն ատենախոսության հետ կապված՝ «գրագողության, զեղծարարության և կեղծիքների» առումով դիմումներ կան նաև իրավապահ մարմիններում: Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում այս հարցը «կդրվի» նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին»:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ