Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իշխանությունները լայն թափով լծված են Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում վավերացնելուն

Իշխանությունները լայն թափով լծված են Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում վավերացնելուն
04.07.2019 | 13:24

«Փաստը» գրում է. «Վերջերս տարբեր ձևաչափերով շրջանառվում և փորձ է արվում առանձին բացվածքով ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարին: Իրականում այս նախագծում բավականին մտահոգիչ կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն:


Ահա այս ամենի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունները լայն թափով լծված են այս կոնվենցիան առաջիկայում խորհրդարանում վավերացնելուն, և այդ գործը դրված է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Բադասյանը համարվում է այս կոնվենցիայի ջատագովը, և նշանակման հիմնական պատճառներից մեկն այս հարցը «հորով-մորով» անելն է եղել: Թերթը պարզել է, որ նախագծի վրա նախարարությունը պատրաստվում է աշխատել ամռանը և աշնանային նստաշրջանին այն վավերացման ներկայացնել խորհրդարան՚:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ