Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Արցախի շփման գծում կրակի դիտարկման սարքեր տեղադրելու առաջարկը

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Արցախի շփման գծում կրակի դիտարկման սարքեր տեղադրելու առաջարկը
04.07.2019 | 13:31

Հուլիսի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովը քննարկելու է կոնգրեսական Ջուդի Չուի առաջարկը արցախյան եւ ադրբեջանական զորքերի շփման գծին կրակի դիտարկման սարքեր տեղադրելու, ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվն ավելացնելու, առաջնագծից դիպուկահարներին, ծանր ռազմատեխնիկան եւ ժամանակակից սպառազինությունը հետ քաշելու մասին: 2015 թվականին նմանատիպ առաջարկով Սպիտակ տանն էին դիմել կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը: 100 այլ կոնգրեսականներ ու Պետդեպն աջակցություն էին հայտնել առաջարկին: Բայց հետո տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, եւ մայիս-հունիսին այդ նախաձեռնությունը դարձավ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների օրակարգի գլխավոր թեման: Եթե առաջարկներն ընդունվեն, հնարավոր կլինի խոսել արցախյան հակամարտության գոտում անվտանգության միջազգային երաշխիքների մասին մինչեւ հակամարտության քաղաքական կարգավորումը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ