Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանի նախագահները դատապարտել են Թուրքիայի գործողությունները

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանի նախագահները դատապարտել են Թուրքիայի գործողությունները
04.07.2019 | 23:57

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունները։


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձևաչափը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը 1975-ին Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2015-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև, ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015-ի մարտի 24-ին Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին։ Կողմերը դատապարտել են Թուրքիայի ոտնձգությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:


Միրզոյանը Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ