Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արմեն Սարգսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

Արմեն Սարգսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
05.07.2019 | 13:49

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքն ու տեսակետը: Հանրապետության նախագահը պարտավորություն չունի մեկնաբանել առանձին կարծիքներ կամ տեսակետներ»,- Аysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Аysor.am-ը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով նախագահ Արմեն Սարգսյանի մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության վերաբերյալ:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ