Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աթենքի Ակրոպոլիսը փակ կլինի

Աթենքի Ակրոպոլիսը փակ կլինի
05.07.2019 | 13:51

Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 13:00-ից մինչև 17:00 այցելուների համար փակ կլինի։ Պատճառը շոգ եղանակն է, հայտնել են Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունից: Ըստ կանխատեսումների՝ այդ օրերին օդի ջերմաստիճանը հասնելու է +40-ի: Այցելուներին, որոնք գնել են էլեկտրոնային տոմսեր նշված ժամկետների համար՝ հորդորում են կապվել ծառայության մատուցման կենտրոնի հետ:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ