Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հրաժարումը F-35-ների մատակարարումից

Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հրաժարումը F-35-ների մատակարարումից
05.07.2019 | 13:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից։ «Եթե հաճախորդ ունեք, որը կարգապահ գումար է վճարում, ինչպե՞ս կարող եք չտալ նրան այն, ինչ նա ուզում է։ Դա կոչվում է թալան։ Մենք ներկա պահին վճարել ենք 1,4 մլրդ դոլար։ Մեր զինվորականներն ու օդաչուները ուսուցում են անցել։ 4 ինքնաթիռ են մեզ տվել, մնացածը թողել են»՝ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ