Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի վարկանիշը շահագործելու կանացի քայլ

Ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի վարկանիշը շահագործելու կանացի քայլ
05.07.2019 | 13:58

«Հրապարակը» գրում է. «Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։ Եվ կա հետևյալ իրողությունը․երեկ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը գրառում է կատարել․ «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»։ Հիշում ենք՝ Ամենայն հայոց վեհափառի հետ էլ է Աննա Հակոբյանը հանդիպել, բայց նմանաբնույթ գրառում չենք հիշում։ Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի հանրային բարձր վարկանիշը շահագործելու բարեպաշտ-խելացի կանացի քայլ»:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ