Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Յուքոմն» ու «Բիլայնը» կմիաձուլվեն «Վիվա Սելլի՞ն»

«Յուքոմն» ու «Բիլայնը» կմիաձուլվեն «Վիվա Սելլի՞ն»
05.07.2019 | 14:04

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կապի երկու օպերատորները, որոնցից մեկը գործում է «Յուքոմ», մյուսը «Բիլայն» ապրանքանիշի տակ, բանակցում են «ՄՏՍ Արմենիա» ընկերության հետ՝ «Վիվա Սելլ» ապրանքանիշ, որի նպատակը նրանց միաձուլումն է «ՄՏՍ Արմենիային»: Ըստ մեր աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք բջջային կապի օպերատորի լիցենզիա ստացած «Վիվա Սելլը» այնպիսի արտոնություններ է ունեցել, որ կարողացել է գերիշխող դիրքի հասնել բջջային կապի շուկայում, և հիմա նրա մրցակիցները չեն կարողանում դիմանալ այդ մրցակցությանը: Եթե կառավարությունը չմիջամտի և հակամենաշնորհային քայլեր չձեռնարկի, ապա բջջային կապի ոլորտը կհայտնվի «Վիվա Սելլի» միանձնյա տիրապետության տակ՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով»:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ