Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Քաղաքացուն պասլատ անել»-ը դուրս կթռչի՞ արձանագրության տեքստից

«Քաղաքացուն պասլատ անել»-ը դուրս կթռչի՞ արձանագրության տեքստից
05.07.2019 | 14:09

«Ժողովուրդը» գրում է. «Հունիսի 1-ին առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր: Երբ Խուրշուդյանն ասել է` ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է` «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչև առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»: Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի արձանագրությունը, և քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից»:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ