Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ը «Ռուսաստանի վնասակար ազդեցության» դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել

ԱՄՆ-ը «Ռուսաստանի վնասակար ազդեցության» դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել
06.07.2019 | 13:45

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է «Կրեմլի վնասակար ազդեցության դեմ» ծրագիրը սկսելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է գործակալության կայքում: Ծրագրի նպատակն է աջակցել ԱՄՆ-ի գործընկեր երկրների կառավարություններին` «նրանց ինքնաբավ դառնալու ճանապարհին»: ԱՄՆ իշխանությունները, նախևառաջ, պետք է ֆինանսավորեն եվրոպական այն երկրները, որոնց Մոսկվան ձգտում է ներառել իր ազդեցության ոլորտում` թուլացնելով ԱՄՆ-ի ազդեցությունը:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ