Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բազմաթիվ թելերով Քոչարյանի հետ կապված Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագա՞հ

Բազմաթիվ թելերով Քոչարյանի հետ կապված Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագա՞հ
06.07.2019 | 13:56

«Ժամանակը» գրում է. «2018թ. ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է: 2020-ին լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և քանի որ գործող Սահմանադրությունն արգելում է ԿԲ նախագահին երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, պետք է ընտրվի ԿԲ նոր նախագահ: Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» կառավարիչն էր, բազմաթիվ թելերով կապված է Քոչարյանի հետ, և այդ իմաստով նրա ԿԲ նախագահ նշանակվելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում»:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ