Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երկիրը գլոբալ տաքացումից կարելի է փրկել մեկ տրիլիոն ծառ տնկելով

Երկիրը գլոբալ տաքացումից կարելի է փրկել մեկ տրիլիոն ծառ տնկելով
06.07.2019 | 13:57

Շվեյցարացի գիտնականները գտնում են, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը ծառեր տնկելն է: Տրիլիոն, իսկ գուցե և ավելի շատ: Գիտնականների խոսքերով՝ բավականաչափ տեղ կա: Ըստ Science ամսագրի, անգամ հաշվի առնելով գոյություն ունեցող քաղաքներն ու գյուղատնտեսական հողերը, մոլորակի վրա 9 մլն քառակուսի կիլոմետր տարածք կգտնվի ծառ տնկելու համար: Սա համադրելի է ԱՄՆ տարածքին: Գիտնականները հաշվարկել են, որ նոր ծառերն առաջիկա տասնամյակներին մոտ 750 մլրդ տոննա ածխաթթու գազ կկլանեին, որը գրեթե հավասար է վերջին 25 տարում մթնոլորտ արտանետվածին:


Դրական արդյունքը զգալի կլինի անմիջապես՝ նորատունկ ծառերը ավելի շատ են ածխաթթու գազ կլանում: «Կլիմայի փոփոխության խնդրի այս լուծումը 1000 անգամ ավելի էժան է բոլոր լուծումներից»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ցյուրիխում Տեխնոլոգիայի շվեյցարական դաշնային ինստիտուտից բնապահպան Թոմաս Քրաութերը:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ