Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին
06.07.2019 | 13:59

ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին: Հանդիպմանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ. Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց համագումարի մասնակիցներին՝ տեղեկություններ փոխանցելով համագումարի ընթացքի և արձանագրված արդյունքների մասին: Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ անվանի հայ բժիշկների` Հայաստանում մեկտեղվելու առիթով: Հայոց Հայրապետը գովելի և խրախուսելի նկատեց նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը ի նպաստ հայրենիքի առողջապահության ոլորտի բարելավման և բժշկագիտության զարգացման:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համագումարները առիթ կդառնան աշխարհի տարբեր երկրներում և հայրենիքում իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրած հայ բժիշկների ներուժի համախմբման և դրա ծառայեցման ազգի զավակների առողջության պահպանմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ նման գործակցություն արդեն իսկ ձևավորվել է և բարի պտուղներ տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և այլ բուժ. հաստատություններում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց համագումարի աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ այն կբացահայտի և իր աշխատանքներում կընդգրկի նորանոր բժիշկների:


Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու ներկայիս կացությանը, գործունեությանը, եկեղեցականության պատրաստության ընթացքին և իրականացվող ծրագրերին:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ