Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եղիսաբեթ II-ը երջանիկ է, բայց ոչ այնքան

Եղիսաբեթ II-ը երջանիկ է, բայց ոչ այնքան
06.07.2019 | 14:00

Հուլիսի 6-ին տեղի կունենա Մեգան Մարքլի և արքայազն Հարիի որդու մկրտությունը: Ներկա կլինի ավելի քան 25 մարդ, սակայն ոչ ամենակարևոր հյուրը՝ Եղիսաբեթ II-ը: Սասեքսի դքսի և դքսուհու ընտրած ամսաթիվը չի համապատասխանել թագուհու ժամանակացույցին, նա չի կարողանա մասնակցել Արչիի մկրտությանը: Ծնողները պարզապես հարկ չեն համարել խորհրդակցել տատիկի հետ և հարմարվել նրա ժամանակացույցին: Եղիսաբեթ II-ը ցանկանում էր ներկա գտնվել երեխայի մկրտությանը, սակայն արարողության ամսաթիվը հայտարարվելուց հետո նրան մնում էր հայտարարել, որ «երջանիկ է»:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ