Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեքենաների ներմուծման հարցում Հայաստանի արտոնության երկարաձգմանը դեմ են ՌԴ-ն եւ Ղազախստանը

Մեքենաների ներմուծման հարցում Հայաստանի արտոնության երկարաձգմանը դեմ են ՌԴ-ն եւ Ղազախստանը
06.07.2019 | 14:01

«Ժամանակը» գրում է. «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Սակայն այդ արտոնության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն ուզում»:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ