Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ-Իրան սրման ֆոնին դեպի ԵՄ ներգաղթյալների մեծ հոսքի սպառնալիքի մասին

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ-Իրան սրման ֆոնին դեպի ԵՄ ներգաղթյալների մեծ հոսքի սպառնալիքի մասին
07.07.2019 | 13:43

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման դեպքում Եվրամիությունում ներգաղթյալների նոր հոսքի վտանգի մասին: «Եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև էսկալացիան շարունակվի, վտանգ կա, որ Իրանում ապրող 3 մլն աֆղան կլքի երկիրը»,- ասել է Ասելբորնը՝ հավելելով, որ գաղթականների հսկայական ներհոսք կարող է գրանցվել, ինչը Եվրոպային մեծ մարտահրավերների առաջ կկանգնեցնի: Նախարարի խոսքով՝ ինքը կարող է միայն զգուշացնել Իրանին հարստացված ուրանի՝ սահմանված քանակը գերազանցելու վտանգների մասին, և եթե այդ երկիրը չկատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, Իրանի ու Եվրամիության հարաբերությունները կվատանան:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ