Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին
08.07.2019 | 01:12

«Մեծ Բրիտանիան ի վիճակի կլինի ԵՄ-ից դուրս գալ արդեն հոկտեմբերի 31-ին», - The Telegraph-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետի թեկնածու, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: «Մենք դեռ մարտի 29-ին էինք զգալիորեն պատրաստ Եվրամիությունը լքելուն: Եվ պատրաստ կլինենք նաև հոկտեմբերի 31-ին»՝ նշել է Ջոնսոնը հակադարձելով պնդումները, թե առանց ԵՄ հետ համաձայնագրի Brexit-ը կարող է խիստ վնասակար լինել: «Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե չեն կարող համակերպվել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման իրագործվող Brexit-ի հետ, իրականում ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի մաս կազմել Եվրամիությանը»՝ ասել է Ջոնսոնը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ