Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվան պահանջում է վրացի հեռուստալրագրողի արտահանձնումը

Մոսկվան պահանջում է վրացի հեռուստալրագրողի արտահանձնումը
09.07.2019 | 12:20

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հայհոյանքներ էր տեղացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ՝ հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:
Մոսկվան հաղորդավարի հայհոյանքներից հետո Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցն է դիտարկում, մասնավորապես՝ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև ՌԴ-ից դեպի այդ երկիր դրամական փոխանցումները դադարեցնելու նախաձեռնությանը:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ