Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներին

Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներին
09.07.2019 | 23:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին: Նախաձեռնությունը Պետդումայինն է: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:


Նախագահը մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: «Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ