Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պատժամիջոցները խանգարում են Իրանին պայքարել ահաբեկչության և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ

Պատժամիջոցները խանգարում են Իրանին պայքարել ահաբեկչության և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ
10.07.2019 | 19:26

Թեհրանի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցները նվազեցնում են ահաբեկչական խմբավորումների և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: «Իրանն ահաբեկչական խմբավորումների և միջազգային հանցագործության զոհ է: Միևնույն ժամանակ, մենք պայքար ենք մղում այս երկու սպառնալիքների դեմ»,- ասել է նա և ուշադրություն հրավիրել «միակողմանի պատժամիջոցների վնասակար ազդեցությանը, որ խանգարում են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերին»:


«Այն երկրները, որոնք մեր նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ են սահմանում, պետք է հասկանան, որ իրենց քաղաքականությունը լրջորեն թուլացնում է թմրանյութերի թրաֆիքինգի դեմ Իրանի պայքարի արդյունավետությունը»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ