Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է

Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է
10.07.2019 | 16:05

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

«Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է», - ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունը նշում է, որ կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ «Արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»։

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ