Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հոսանքազրկումից «Զվարթնոցի» բնականոն աշխատանքը չի տուժել

Հոսանքազրկումից «Զվարթնոցի» բնականոն աշխատանքը չի տուժել
10.07.2019 | 20:08

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ օդանավակայանն այսօր մոտ կես ժամով հոսանքազրկվել է, սակայն, ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ