Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հակոբ Վարդանյան. Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի պատճառը կարող է Իրանը լինել

Հակոբ Վարդանյան. Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի պատճառը կարող է Իրանը լինել
10.07.2019 | 16:09

Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչն է ՀՀ էներգետիկական համակարգում տեղի ունեցած հաճախականության տատանումների պատճառը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ վարկածներից մեկի համաձայն՝ ՀՀ-ում գրանցված հաճախականության տատանումները կարող են լինել Իրանի էներգահամակարգում տատանումների հետևանք, քանի որ Երևանի էներգահամակարգը սինխրոն կապված է իրանականի հետ, հետևաբար յուրաքանչյուրում տատանում ազդում է մյուսի վրա։ «Իրանցի գործընկերների հետ կապի մեջ ենք եղել, իրենք էլ փաստել են, որ իրենց մոտ նման տատանումներ են տեղի ունեցել միևնույն ժամանակահատվածում, բայց այս պահին փաստել, որ դրանք եկել են Իրանից, չենք կարող ասել։ Սա ամենահավանական վարկածն է», - նկատեց փոխնախարարը։ Նա ասաց, որ կստեղծվի աշխատանքային խումբ. «Պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։ Անհանգստանալու կարիք չկա»։


Վարդանյանի խոսքով՝ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրահամակարգից։ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝ 42 մեգավատ։ «Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին սեփական գեներացիան կազմում է 506 մեգավատ», - ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ