Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
11.07.2019 | 13:49

Արման Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00-20:30-ը՝ Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային պանթեոնում՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ