Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Փոթորիկը Հունաստանում վեց մարդու կյանք է խլել

Փոթորիկը Հունաստանում վեց մարդու կյանք է խլել
11.07.2019 | 23:16

Հունաստանում 6 օտարերկրացիներ մրրիկի զոհ են դարձել, 100 մարդ վնասվածք է ստացել: Երեկ երեկոյան Խալկիդիկիի շրջանում փոթորիկն ավերել է մեծ թվով բնակելի տներ, սրճարաններ և խանութներ: Նման եղանակը անսպասելի է Հունաստանում ամռանը: Իշխանությունները Խալկիդիկիում արտակարգ դրություն են հայտարարել: Աղետի գոտի է գործուղվել 150 հրշեջ և փրկարար:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ