Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ-ն քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կացությունը

ԵՄ-ն քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կացությունը
15.07.2019 | 23:12

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկում են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի շուրջ կացությունը: Օրակարգի գլխավոր թեման Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի ստեղծումն է, որ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի համոզմամբ՝ Իրանի հետ կնքված համաձայնագրի փրկության հնարավորությունները վերջնականապես կորսված չեն: «Կարծում եմ, որ միջուկային համաձայնագրի փրկության պատուհանը թեև փակվում է, սակայն որոշակի հնարավորություններ դեռևս կան»՝ ասել է նա:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ