Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավիթ Շահնարզարյանի այցը անմիջական կապ ունի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ

Դավիթ Շահնարզարյանի այցը անմիջական կապ ունի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ
16.07.2019 | 11:57

«Ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Աժ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունների ԱՄՆ այցերին զուգահեռ՝ ԱՄՆ է մեկնել նաև ՀՀԿ-ական ակտիվիստ Դավիթ Շահնազարյանը: Ըստ թերթի տեղեկությունների՝ Շահնարզարյանի այցը անմիջականորեն կապ ունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ և նպատակ ունի հակազդելու այդ այցերին, խոչընդոտելու այդ այցերի ընթացքում հնարավոր պայմանավորվածությունների ձեռք բերմանը»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ