Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը
16.07.2019 | 20:25

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընդունել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներին և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:


Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ Սամեդ Սեիդովի, Սոֆիկո Կացարավայի, Վոլկան Բոզքըրի հետ զրույցում Մամեդյարովը համոզմունք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերից»: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության թուրք և վրաց խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման կարևությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ «միջազգային ճանաչված սահմանների և պետությունների տարածքային ամբողջականության» շրջանակներում:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ