Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ

Ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ
16.07.2019 | 20:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները՝ բացառությամբ վարչապետի և փոխվարչապետերի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, Կենտրոնական բանկի նախագահը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարում ներկայացնել ԱԽ հավանությանը՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ