Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երկրաշարժ Աթենքում

Երկրաշարժ Աթենքում
19.07.2019 | 20:42

Աթենքում այսօր 5․1 մագնիտուդով երկրաշարժ է եղել, քաղաքում խուճապ է առաջացել, մարդիկ շինություններից դուրս են նետվել փողոցներ: Տուժածների կամ ավերածությունների հաղորդումներ դեռևս չկան: Երկրաշարժերի դիտարկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 22 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ